
Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, լուսամուտը հրել-բացելու միջոցով մուտք է գործել Կողբի 83-ամյա բնակչուհի Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկի հյուրասենյակ եւ շուրջ 3 ժամվա ընթացքում միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներ տալով, կնոջ դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով հարվածներ հասցնելով` բռնաբարել է Ա. Անանյանին:
Որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ Արեն Սարուխանյանը համանման հանցագործություն կատարելու համար, 2009թ. նոյեմբերի 26-ին դատապարտվել է 3 տարի եւ 15 օրվա ազատազրկման: Նա 2011թ. մայիսի 31-ի համաներումով ազատվել է պատժի հետագա կրումից, սակայն դատվածությունը չի մարվել:
Մինչ դատաքննությունը սկսվելը Արեն Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































