
Ռաֆիկ Պետրոսյանն էլ հակադարձեց. «Այս բոլոր պատճառաբանությունները, որ բերեց իմ գործընկերը, դրանք վաղուց ծանոթ հին երգ է, որ բոլոր ընտրություններից առաջ երգում են համապատասխան հեղինակները: Եթե ՀԱԿ–ը գտնում է, որ ընտրությունները կեղծելու են, ինչո՞ւ Է գնում ընտրությունների: Հետո էլ ասեմ, որ չեն կեղծվելու, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը կեղծելու կարիք չունի, նա այնքան ռեսուրս ունի, այնքան ռեզերվներ ունի: Հանրապետության 950 համայնքի 750 –ի ղեկավարները հանրապետական են»:
Պետրոս Մակեյանն էլ շարունակեց. «Հին երգը երգում է նաեւ իշխանությունը, թե արդար ընտրություն է լինելու, արկղեր չեն գողանալու, գլուխներ չեն ջարդելու: Սկզբից եմ ասել՝ անելու են նույն բանը հնարավորինս առանց աղմուկի , բայց բացառված չէ, որ էլի գլուխ չեն ջարդելու»: Պարոն Մակեյանն ասաց, որ ՀԱԿ-ի քաղաքական խորհրդում քննարկել են, եթե ընտրությունները կեղծվեն, իմաստ ունի՞ այդ մանդատները վերցնել: Միաժամանակ նա չասաց, թե կեղծելու դեպքում կվերցնե՞ն, թե` ոչ. «Եթե ընտրությունները կեղծվեցին, այս անգամ ժողովուրդը դուրս է գալու փողոց ու մինչեւ վերջնականապես խնդիրը չլուծի, փողոցից տուն չի գալու»: ՀՀԿ պատգամավորն էլ խորհուրդ տվեց. «Դրա համար բոլոր կուսակցությունները իրենց կարողությունները պետք է ուղղեն օբյեկտիվ ընտրությունների կազմակերպմանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































