Այսօր Սասուն Միքայելյանը «Ա1+»-ին հայտնեց, որ գերատեսչություններում եւ պետական հաստատությունների ենթակայության տակ աշխատողների վրա շարունակում են ճնշումներ գործադրվել։ Նա մասնավորապես նշեց, որ Կաքավաձորի հանդիպման ժամանակ իր համակիրները հայտնել են, որ դպրոցների տնօրենները ծնողական ժողովներ են հրավիրում եւ քարոզում գործող քաղաքապետի թեկնածությունը պաշտպանելու օգտին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: