Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրոսմայստերները մրցանակային տեղ գրավելու հնարավորություն ունեն

Փետրվար 02,2012 10:46 Share

 

Chessville Chess News

Այսօր Ջիբրալթարում ավարտվում է շախմատի «Tradewise Gibraltar Chess  Festivale» փառատոնի հոբելյանական՝ 10-րդ մրցաշարը, որտեղ ուժեղագույնների  256 (56 գրոսմայստեր) խմբի պայքարի մասնակիցների մեջ են Հայաստանի ազգային  հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ  ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը:
Հայ շախմատիստներից համեմատաբար հաջող է հանդես գալիս Մովսիսյանը, որը  նախավերջին տուրից հետո 6,5 միավորով եզրափակում է առաջատարների տասնյակը:  Հակոբյանն ու Սարգսյանը վաստակել են 6,0-ական միավոր եւ մրցաշարային  աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 25-րդ եւ 35-րդ  հորիզոնականները: Իսկ միանձնյա առաջատարը աշխարհի կանանց չեմպիոնուհի Հոու  Յիֆանն է՝ 7,5 միավորով: Հաղթող ճանաչվելու համար չինաստանցուց պահանջվում է  այսօր ընդամենը չպարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829