Տորք Անգեղի՝ Նորքի զանգվածում գտնվող արձանը անմխիթար վիճակում է: «Առավոտի» ընթերցողներից Վահագն Գրիգորյանը լուսանկարներ ուղարկեց մեզ, որտեղ պարզորոշ երեւում են քանդակի լուրջ վնասվածքները: Հայ առասպելաբանության մեջ հողմն ու ամպրոպը մարմնավորող աստված ու գերմարդկային ուժով օժտված դյուցազն Տորքի քանդակի հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է, արձանը կանգնեցվել է 1982 թվականին: Արձանի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, բայց այն շարունակում է քայքայվել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: