Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կոմիտաս վարդապետ. Մահմեդական է դարձել շուրջ 400 հայ աղջիկ

Փետրվար 04,2012 22:24

Այսօր` Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Արաբկիրի Հայորդաց տանը կայացավ քննարկում` «Ընտանիք եւ ամուսնություն» թեմայով, որին մասնակցեցին երիտասարդներ, Կոմիտաս  վարդապետ Հովնանյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագները: Դիտարկմանը, թե շահադիտական նպատակներով ամուսնություններն առավել ամուր հիմքեր ունեն, երիտասարդներից ոչ մեկը չհամաձայնեց, իսկ Վարդան Սարկավագ Հունանյանն ընդգծեց, որ քչերը կխոստովանեն, թե շահի համար են ամուսնացել:

Սմբատ սարկավագ Խանվերդյանն էլ հավելեց, որ իրեն քրրիստոնեավայել համարող մարդիկ ամուսնանում են սիրո հողի վրա, քանի որ սերը մարդկանց միավորող աստվածադիր երեւույթ է, հետեւաբար, ընտանիքն աստվածային արարում է: Չբացառելով սիրո մեջ երբեմն  շահի առկայությունը` Կոմիտաս վարդապետը նշեց, որ նույնիսկ սիրած էակին ընտրելուց մարդը հաշվի է առնում նրա արտաքինը կամ կարողությունները. «Շահադիտական իմաստը բացասական է այն ժամանակ, երբ նյութն ու պաշտոնն է կարեւորվում, քանի որ հետագայում պաշտոնը դառնում է սովորական, իսկ փոխհարաբերություններն`անտանելի»: Անդրադառնալով ընտանիքի հիմքեը խարխլող գործոններին` վարդապետը նշեց, որ կարեւոր է ամուսնացողների պատասխանատվության առկայությունը. «Մամայի բալա» կարգավիճակով ընտանիք չի ստեղծվում: Տղան պետք է զատի, թե ով է մայրը, ու ով` կինը, իսկ աղջիկը հասկանա, որ տղայի մայրը հնարավոր է քննադատաբար է մոտենա իրեն»: Իսկ օտարազգիների հետ ամուսնությունների շուրջ Կոմիտաս վարդապետը նշեց. «Հնարավոր է, որ ծնողներն ապրեն ներդաշնակ, սակայն երեխան կոմպլեքսավոված լինի.նա չգիտի, թե ով է ինքը` հայ, թուրք, հնդիկ»: Այս համատեսքտում վարդապետը փաստեց, որ 2011թ-ին մահմեդական է  դարձել շուրջ 400 հայ աղջիկ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829