
– արձանագրելով, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի, ընտրությունը համարժեք չէ նրան մեղսագրվող արարքին, ինչը լուրջ կասկածներ է հարուցում, որ խափանման միջոցն ընտրելիս նկատի են առել նրա լրագրողական գործունեությունը,
– համադրելով ‘’Հայկական ժամանակ’’ թերթի խմբագրի և ոստիկանության պարզաբանումներն ու մեկնաբանությունները, որոնք որոշակի կասկածներ են հարուցում դեպքերի արհեստական հաջորդականության ու ոստիկանության գործողությունների նկատմամբ,
Մամուլի ազգային ակումբը կոչ է անում իրավապահպան և արդարադատությունն իրականացնող մարմիններին փոխել Հայկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցը և իրականացնել գործի համակողմանի ու անաչառ քննություն, ներառյալ` ոստիկանության կողմից Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու շարժառիթները։
Մամուլի ազգային ակումբ
06.02.2012


















































