«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում շնորհավորելով «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին` ազատ արձակվելու կապակցությամբ, ասաց, որ ի պաշտպանություն նրա` իրենց կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել. «Ես Հայկ Գեւորգյանին ճանաչում եմ, չեմ ուզում ուրիշ բան ասել, բայց նա այն մարդը չէր, որը ազատության մեջ լինելով` կխոչընդոտեր քննության գործընթացին»:
Մենք հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով` դա «մասկի շոո՞ւ » էր, բեմադրվա՞ծ էր, թե՞ ոչ: Քոքոբելյանի խոսքերով. «Չեմ կարծում, որ բեմադրված էր, բայց ավելի շատ բեմականացվեց, քան դրա անհրաժեշտությունը կարող է եւ կար»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: