
Նշենք, որ ըստ Սուրեն Սիրունյանի, խոսքը մեկ տասնյակից ավելի նախկին քաղբանտարկյալների մասին է, այդ թվում` Սամվել Աբովյանի. «Նրան Կոնգրեսից ինչ-որ Արմեն Խաչատրյան անվանեց որպես իշխանությունների հետ գործարքի գնացած մարդ, թե դրա հիման վրա է կալանավայրից ազատ արձակվել: Մեկը լիներ՝ Արմեն Խաչատրյանին հարցներ` իսկ իրեն ինչո՞ւ չձերբակալեցին Մարտի 1-ի գործով: Ես էլ մտածում եմ, որ իրենք դրսում եղած վիճակում են համագործակցել իշխանության հետ, դրա համար չեն ձերբակալել»: Դիտարկմանը, որ Արմեն Խաչատրյանը գրասենյակային աշխատող էր, նրան ինչո՞ւ պիտի ձերբակալեին` Սիրունյանը պատասխանեց. «Խի քիչ գրասենյակային աշխատողների՞ են ձերբակալել»:
Սուրեն Սիրունյանն ասաց, որ ինքը կանխատեսում էր, թե դիմումը հետ վերցնելուց հետո նման արձագանքներ կլինեին ՀԱԿ-ի կողմից. «Ես ՀԱԿ-ում շատ փոքր մարդ եմ եղել, որ նման բանի չարժանանայի: ՀԱԿ-ում շատ բարձր մարդկանց են նման պիտակներ կպցրել»:
Սուրեն Սիրունյանն իրեն այլեւս չի համարում քաղբանտարկյալ, քանի որ այս երկրում «մարդու իրավունքների մեծ պաշտպան Գագիկ Ջհանգիրյանն է որոշում` ով է քաղբանտարկյալ, ով` ոչ, ես ուզում եմ ենթարկվել նրա այդ որոշմանը, որ ես քաղբանտարկյալ չեմ»:
Կարդացեք նաև
Առաջիկայում Սիրունյանը չի պատրաստվում որեւէ այլ կուսակցություն մտնել կամ ձայն տալ որեւէ մեկին. «Մարդ 1 անգամ է լինում կուսակցության անդամ, եթե մարդը մի կուսակցությունից մյուսն է գնում, չգիտեմ, չեմ կարող ներկայացնել, թե այդ մարդկանց ես ոնց եմ ընդունում: Նույնը «Ազատ դեմոկրատներին» է վերաբերվում, իմ ընկերներն են, բայց չեմ պատրաստվում դառնալ ազատ դեմոկրատ, ես հենց ըսենց էլ ազատ եմ»:
Մի բան միանշանակ է` նախագահական ընտրություններին Սուրեն Սիրունյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին չի սատարելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































