
Այս թվերը բնականաբար, արտացոլում են դեմոգրաֆիական այն տխուր պատկերը, որ առկա է Հայաստանում։ Այսինքն՝ տասը տարվա ընթաց֊քում Հայաստանը շարունակել է դատարկվել։ Իսկ սա միայն բնակչության թվաքանակ չէ, սա խոսում է երկրում տոտալ նահանջի մասին, որովհետեւ եթե տասը տարվա ընթացքում երկրի բնակչությունը նվազում է, կնշանակի նվազել է նաեւ երկրի կենսամակարդակը, եւ այսօր մենք ավելի վատ վիճակում ենք, քան տասը տարի առաջ։ Այստեղ կարող են տարօրինակ ընկալումներ լինել, սակայն ամեն ինչ շատ պարզ է՝ զուտ ճոխության, քանակի եւ փայլի առումով մենք այսօր, իհարկե, ավելին ենք, քան 2001 թվականին, սակայն հեռանկարների, սպասումների, հնարավորությունների առումով մենք այսօր շատ ավելի վատ վիճակում ենք, ինչն էլ արտացոլվում է ժողովրդագրական այս պատկերում։
Սակայն ամենից զարմանալին եւ տարակուսելին իհարկե այն է, որ մարդահամարի նախնական տվյալը Հայաստանում մի տեսակ շատ հանգիստ, իներտ ընկալման է արժանանում բոլոր կողմերից։ Կարծես կա մի ներքին հաշտություն այդ իրավիճակի հետ, եւ ոչ մեկի համար անակնկալ չէ, որ Հայաստանում ժողովրդագրական հետընթաց է արձանագրվում։
«Ժամանակ»
Կարդացեք նաև


















































