
ոստիկաններն այդ օրերին եւս բազմիցս հայտարարում Էին հանրահավաքների եւ երթերի չարտոնված լինելու մասին եւ պահանջում դադարեցնել դրանք»:
Հարց. Նախաքննությամբ պարզվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի Գ. Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած չարտոնված հանրահավաքի մասնակիցներին զինվելու կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Պատասխան. Ես այդ կոչը չեմ լսել, սակայն պնդում եմ, որ Ն. Փաշինյանի ելույթից անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցները ներխուժեցին շինհրապարակ եւ վերադարձան փայտերով եւ մետաղական ձողերով:
Կարդացեք նաև
Հարց. 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղ գտած հանրահավաքի ժամանակ սպանվել է իր օրինական պարտականությունները կատարող ոստիկան, տասնյակները ստացել են տարբեր ծանրության, աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ովքե՞ր եւ ի՞նչ հանգամանքներում են այդ բռնի գործողություններր կատարել։
Պատասխան. Ոստիկաններին մարմնական վնասվածքներ են պատճառել հանրահավաքի մասնակիցներր, իմ նշած «Ուազը» եւս այրել են նրանք։
Հարց. Հանրահավաքի եւ երթերի մասնակիցները, այդ թվում՝ Դուք, ոգելից խմիչքներ գործածել եք, որտեղից եւ ում միջոցներով եք ձեռք բերել այն։
Պատասխան. Ես չեմ գործածել, սակայն Մաշտոցի պողոտայի վրա ինձ հանդիպած մարդկանց մեծամասնությունը գտնվում էր ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իսկ դատարկ շշեր ես նկատել եմ մայթի վրա։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»


















































