Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ «Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու նպատակով փետրվարի 7-ի երեկոյան ժամը 19-ից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում անխափան երթևեկություն ապահովելու ուղղությամբ»: Ըստ հաղորդագրության, ձյան մաքրման աշխատանքները բոլոր վարչական շրջաններում շարունակվում են։
Իսկ թե իրականում ինչ է կատարվում մայրաքաղաքում՝ դիտեք «Ֆոտոլուրի» լուսանկարներում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: