
Մայրենիի աղավաղումից անհանգստացածներից մեկն էլ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանն է, որն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 1922 թվականին բոլշեւիկներին չհաջողվեց մեզ լատինատառ գրել տալ, իսկ տեխնիկան այժմ մեզ թելադրող է դարձել: «Մենք մեր ունեցածը չենք հարգում, մեր լեզուն չենք սիրում, լատինատառ ենք գրում»,-նեղսրտեց նա:
Վաչագան Սարգսյանի ձեւակերպմամբ՝ «Նույնիսկ Մայր Աթոռն է Սուրբ Ծնունդը կամ մյուս տոները շնորհավորում լատինատառ: Մինչդեռ եկեղեցին իրավունք չունի նման բան անել: Ի վերջո մեր հայ եկեղեցու սուրբը՝ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել մեր տառերը: Ես դա համարում եմ սրբապղծություն, բառի բուն իմաստով: Այսինքն եկեղեցին պղծում է Մաշտոցի արած գործը, բայց նա ոչ բարոյապես, եւ ոչ էլ իրավական առումով իրավունք չունի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































