«Լրատվամիջոցները հաճախ են նշում Հանրապետականի ու ԲՀԿ-ի միջեւ եղած լարվածության մասին, սակայն չեմ կարծում, թե նման բան իրականում կա: Իսկ եթե ինչ-որ լարում նկատվում է, ապա դա գուցե կուսակցությունների առանձին անդամների անձնական հավակնությունների կամ նախաձեռնությունների հետեւանք է: Մենք մոտենում ենք ընտրական փուլին եւ պատգամավորների, քաղաքական գործիչների զգացմունքային դրսեւորումների ականատեսն ենք դառնում, ինչը եւս բնական է քաղաքական զարգացումների այս փուլում: Միաժամանակ կարեւոր է գիտակցել, որ ավելորդ զգացմունքները կարող են վնասել ոչ միայն քաղաքական ուժին, այլեւ հասարակությանը»,- համոզված է Էդուարդ Շարմազանովը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: