Հայաստանում սկսվել է ռուսամոլության իսկական քայլարշավ՝ ընդդիմությունն ու իշխանությունը մրցակցության մեջ են մտել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հնազանդություն հայտնելու հարցում։ Մինչ վերջին օրերին քննարկվում էր ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանի՝ ռուսաստանահայերին ուղղված հայտարարություն-կոչը՝ «Ընտրում ես Վլադիմիր Պուտինին՝ զորավիգ ես մայր հայրենիքիդ» հուզախառն կարգախոսով, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապեց հայտարարել. «Եսցանկանումեմ, որՌուսաստանիայսընտրություններումհաղթիՊուտինը… Մենքշահագրգռվածենք, որՌԴ–ումլինիկայունությունեւկայունզարգացում։Գաղտնիքչէ, ՌԴ–ումտեղիունեցողցանկացածիրադարձությունիրազդեցություննէթողնումմերտնտեսությանեւհասարակականկյանքիվրա։Եվայդտեսակետից, եսկարծումեմ, որդուքկհամաձայնեք, որայսօրՌԴ–ումկայունզարգացումապահովողուժըհենցՊուտիննէեւնրակողմիցղեկավարվողկուսակցությունը։Եսկարծումեմ, որՀՀշահերիցէբխում, որայդպեսէլլինի։Եվիմանձնականվերաբերմունքընույնպեսայդպիսինէ»։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն արդեն բացահայտ, հրապարակային պայքարի են դուրս եկել Վ. Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար։ Ընդ որում, «հետաքրքիր զուգադիպությամբ», այդ մասին մի կողմից՝ հայտարարում է Հայաստանում «Ժողովրդավարության համար պայքարող» ուժերից մեկի ներկայացուցիչը, մյուս կողմից՝ իշխանության մեջ իբրեւ թե արեւմտամետի համարում ունեցող, «բարեփոխումների կողմնակից» Տիգրան Սարգսյանը։ Այսպիսով, եւ իշխանությունը, եւ ՀԱԿ-ը իրենց ապահովագրում են անցանկալի զարգացումներից… բա որ հանկարծ Պուտինը զայրացա՞վ։ Իհարկե, ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց, որ Լ. Սարգսյանի տեսակետը Կոնգրեսի տեսակետը չէ։ Սակայն դրա համար պահանջվեց ամբողջ երկու օր։ Դա, բնականաբար, իր մեջ հստակ «մեսիջ» էր պարունակում՝ ուղղված Պուտինին՝ առ այն, որ «ժողովրդավարական շղարշի» համար հրաժարվում ենք Լյուդմիլայի ասածից, բայց հոգով, սրտով քեզ հետ ենք»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: