«Մեր աշխատանքն է, պարտավոր ենք անել, որ բնակիչները անցնեն չլինի թերություններ, մարդիկ ընկնում են, ոտքն են ջարդում, ձեռք են ջարդում։ Մեր ձմեռային աշխատանքը այսպես է»,– «Ա1+»-ի թղթակցին բացատրեց «Կենտրոն Մաքրություն» ՍՊԸ աշղեկ Գյուլիզար Շամոյանը։
Մեր հարցին՝ որքանո՞վ է ճիշտ սառույցը երկաթով կոտրելն ու արդյոք դա չի՞ վնասում մայթերի սալիկները, տիկին Շամոյանը պատասխանեց. «Օրինակ՝ կառավարության դեմը չենք խփում երկաթով, որ մարմարի քարերը չջարդվեն, բայց սա բազալտ է, կարելի է, ասֆալտին՝ կարելի է»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: