Մի քանի օր առաջ կեսօրին Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի մոտ Երեւան-Նոյեմբերյան երթուղու միկրոավտոբուսը քիչ է մնացել բախվի միջպետական ճանապարհը հատող եղնիկին:
«Տեսնելով անցնող եղիկին, մեքենան արգելակեցի»,- պատմում է միկրոավտոբուսի վարորդ Սմբատ Գիշյանը, որին հաջողվել է խուսափել անտառի գեղեցկուհու հետ բախումից:
Իջեւան քաղաքի բնակիչները հայտնեցին, որ քաղաքի հարավային մուտքի մոտ գտնվող «Սպիտակ ջուր» արհեստական ջրամբարի մոտ տեսել են եղնիկների խումբ, որոնք սոված գայլերից հալածվելով` հասել են քաղաքի մատույցները:
Եղնիկների թիվը Տավուշում աճում է, սակայն մեր տվյալներով` նաեւ դրանց անօրինական որս է կատարվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: