Հոլիվուդյան աստղեր Առնոլդ Շվարցենեգերն ու Սիլվեսթեր Սթալոնեն հերթական ֆիլմի նկարահանումների ժամանակ կասկադյորական հնարքներ կատարելիս վնասվածք են ստացել եւ հայտնվել են հիվանդանոցում:
Առնին «Twitter»-ի իր էջում տեղադրել է հիվանդանոցում կողք-կողքի դրված մահճակալներին պառկած իր եւ «Ռոկկիի» լուսանկարը, որում, սակայն երկուսն էլ բարձր տրամադրություն ունեն: «Տերմինատորն» իրենց երկրպագուներին վստահեցնում է, որ «նորոգումից» հետո երկուսն էլ, ասես, մորից նոր ծնված կլինեն եւ ձեռնամուխ կլինեն նոր ֆիլմում նկարահանվելու գործին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: