Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտվեց թենիսի $10 հազար ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող կանանց միջազգային մրցաշարի հերթական մրցափուլը զուգախաղերում: Հայաստանի չեմպիոնուհի եւ թիվ մեկ ռակետ Անի Ամիրաղյանը, որ նախորդ օրը մենախաղերի մեկնարկային հանդիպումից դուրս էր մնացել պայքարից, զուգախաղերում ընկերակցելով ռուսաստանցի Դիանա Իսաեւային, երեկ երկրորդ անգամ հասավ հաջողության՝ 6:4, 1:6 (10:6) հաշվով պարտության մատնելով Չան-Կամաշ երկյակին:
Այս հաղթանակով Ամիրաղյանը զուգընկերուհու հետ մտավ կիսաեզրափակիչ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: