Շաբաթ երեկոյան մահացել է լեգենդար երգչուհի, 49-ամյա Ուիթնի Հյուսթոնը: Այսօր պետք է կայանա «Գրեմմիի» մրցանակաբաշխությունը, որին պետք է մասնակցեր նաեւ Հյուսթոնը: Նա «Գրեմմի» վեցակի մրցանակակիր է: Նրա կատարմամբ “Ես քեզ միշտ կսիրեմ” երգը, որը գրվել էր “Թիկնապահը” ֆիլմի համար, առայսօր համարվում է կինոֆիլմերի համար գրված ամենաշատ վաճառված երաժշտությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: