
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունները։ Այստեղ համայնքապետի ղեկավարի պաշտոնի համար թեկնածություն են առաջադրել գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հրազդան քաղաքում, համաձայն ընտրացուցակների, ընտրողները 43 հազար 874-ն են:
Անուշ Մարտիրոսյան
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


















































