
Նիստը նախագահում էր դատական ակտերի հարկադիր կատարող, ՀՀ արդարադատության կապիտան Կարեն Խանզադյանը:
«Խոսքը վերաբերում է Լիլիա Մարգարյանին եւ Մարգարիտ Իսպիրյանին:
Ես դարձյալ չեմ զլանում. իմ բարեկրթությունը ես միշտ պահպանում եմ, եթե իրենք վիրավորանք են զգացել՝ Լիլիա Մարգարյան եւ Մարգարիտ Իսպիրյան, ես ձեր արժանապատվության, պատվին, ոչ մի մթագնող տողեր չեմ գրի, դրա համար ներողություն եմ խնդրում»,- ասաց Ժենյա Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նիստը նախագահող Կ.Խանզադյանի հարցին, թե «Դուք բավարարվա՞ծ եք», Լիլիա Մարգարյանը պատասխանեց. «Այո, ես ընդունում եմ ձեր ներողությունը եւ բավարարված եմ»:
Լ.Մարգարյանն արդեն ստացել է մարդու իրավունքների եվրոպական դատարանից իր գործի՝ աշխատանքում վերականգնվելու վերաբերյալ, գանգատը վարույթ ընդունելու մասին պատասխան:
Հավելենք, որ այս տարվա հունվարի 27-ին, Դատական ակտերի հարկադիր կատարողներից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում, ընդդեմ ուսուցիչների, «Առավոտ» եւ «Գործընթաց» թերթերում հերքում չտպագրելու առթիվ: Ուսուցիչներից պահանջվել է 50-100 հազար դրամի չափով տուգանք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































