37 համայնքներում, որտեղ տեղի են ունեցել համայնքապետի հերթական ընտրություններ, 35-ում գործող համայնքապետերը վերընտրվել են։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է ոչ միայն հանրապետական մակարդակով, այլ նաեւ համայնքային։ Ավելին, համայնքային մակարդակով իշխանության վերարտադրության համար որեւէ սահմանադրական խոչընդոտ չկա, եւ շատ համայնքապետեր վերընտրվում են արդեն չորրորդ կամ հինգերորդ անգամ։ Հնարավոր է, որ Հայաստանում հաստատվի ցմահ համայնքապետության ավանդույթ։ Այն երկու համայնքներում, որտեղ գործող գյուղապետերը չեն վերընտրվել, հետաքրքիր զուգադիպությամբ երկուսն էլ ՕԵԿ անդամներ են։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: