Այսօր «Հայացք» ակումբում ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը պատմեց, որ Հրազդանի ընտրություններին ինքն անձամբ արձանագրել է կաշառք տալու եւ վերցնելու դեպք: Ըստ նրա պատմածի, ՀՀԿ թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձը պարբերաբար մարդիկ է բերել տեղամաս ու տարել նրանց ճանապարհելու: Արամ Մանուկյանը հերթական անգամ ընտրող բերել-տանելուց հետո նրանց հետեւից դուրս է եկել, տեսել է, թե ինչպես է Դանիելյանի վստահված անձը մի «ալկոհոլիկ» մարդու հետ սակարկում, 5000 դրամի փոխարեն ուզում է վճարել 3500 դրամ: Արամ Մանուկյանին տեսնելուն պես վստահված անձը փախել է, իսկ երբ ընտրողին բերել է տեղամաս, փողերը գրպանից դատարկել է տվել ու նրան մեկուսացրել` սպասելով ոստիկանության ժամանմանը: Ըստ Արամ Մանուկյանի, մինչեւ ոստիկանությունը եկավ` փողերն արդեն չկային. «Այդփողերիվրաանշուշտկայինե’ւտվողի, ե՛ւվստահվածանձանցմատնահետքերը: Բայցփողերնանհետացան: Ամենայնհավանականությամբ՝մարդըդրանքկերավ, որովհետեւերբշորերըհանեցին` փողնարդենչկար»: Aravot.am-ը ճշտեց` այսինքն մարդը փողը ծամել եւ կուլ էր տվել, Արամ Մանուկյանն ասաց, որ կոնկրետ ծամելու պահը չի տեսել, բայց երբ զննելուց, շորերը հանելուց հետո էլ փողը չեն գտել, արդեն պարզ է եղել, որ փողերը պահելու միակ ճանապարհը եղել է դա:
Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ այդ ընտրողի փողը նկարահանել են եւ ձայնագրությունը շուտով գցելու են Youtube:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: