Հայաստանի բնապահպանության նախարարությունը նախատեսում է այս տարի պատվիրել երկու հարյուր գայլի ոչնչացում։ Այդ գործը կազմակերպելու համար ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստում նախատեսվում է բնապահպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ քսան միլիոն դրամ։ «Վերջիներեսունտարիներիընթացքումգայլերիոչնչացմանհամարպարգեւատրմանմեխանիզմներչենկիրառվել, եւայդգործընթացիբացակայությունըհանգեցրելէգայլերիթվաքանակիաճին։Այսհանգամանքնառաջէբերելոչմիայնսոցիալ–տնտեսական, այլնաեւ բնապահպանականլուրջխնդիրներ, ինչը, օրինակ, վերջինտարիներինարձանագրվումէ «Խոսրովիանտառ»եւ «Շիկահող»պետականարգելոցներում՝միշարքկենդանատեսակների, այդթվում՝ՀՀկենդանիներիԿարմիրգրքումգրանցվածկենդանատեսակներինհասցվածվնասով»,- այսպես է հիմնավորել գայլերի ոչնչացման անհրաժեշտությունը բնապահպանության նախարարությունը։ Նշված քսան միլիոնը ուղղվելու է գայլերի ոչնչացման համար որսորդներին վճարվելիք պարգեւավճարներին։ Սպանված յուրաքանչյուր գայլի դիմաց որսորդը կստանա 100 հազար դրամ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: