Լրահոս
Օրվա լրահոսը

Թունելում իրար են բախվել մեքենաները

Փետրվար 16,2012 11:53

Երեկ՝ փետրվարի 15–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18–ի սահմաններում Վարդանանց և Ալեք Մանուկյանի փողոցների խաչմերուկի ստորգետնյա թունելում իրար են բախվել Երևանի բնակիչ, 1989 թ.ծ. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Կարեն Թռչունյանի վարած Mitsubishi Montero մակնիշի 33ՕՕ999 համարանիշի, Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 1985 թ.ծ. Դավիթ Քանանյանի վարած BMW 325 մակնիշի ՆԵՌ–666 համարանիշի և Նոր–Արեշ 24 փողոցի բնակիչ 1983 թ.ծ Վարազդատ Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 19ԼՏ452 համարանիշի ավտոմեքենաները։

Օպելի Վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ 

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829