Գյուղատնտեսական շրջան Նոյեմբերյանում տնական հավկիթների պակաս է զգացվում: Իսկ ձմռան ամիսներին տնական հավկիթներ ընդհանրապես չեն ճարվում: Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը հետաքրքիր ձեւ է գտել իր աքլորները վաճառելու: Նա շուրջ 100 աքլոր ունի: Ա. Գասպարյանը իր պահած, գլուխն ու ոտքերը կտրած, փետրահան արված աքլորների միսը վաճառում է կիլոգրամը 2500 դրամով: Յուրաքանչյուր աքլորի հետ նա վաճառում է 20 ձու` հատը 70 դրամով: Իսկ հավերը նա չի վաճառում, դրանք ձվատու են, այսինքն` շահութաբեր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: