
Իսկ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ զեկուցեց, թե քաղաքաշինության ոլորտը սեյսմիկ անվտանգության առումով ինչ վիճակում է: Նրա խոսքերով, վերամշակվել ու հաստատվել են սեյսմակայուն շինարարության նորմերը, ավելի քան 20 փոփոխություններ են արվել ու Երեւանում հողերի սղությունը հաշվի առնելով, վերանայել են հարկերի խնդիրը: Նախարարի խոսքերով, մշակվել ու գործողության մեջ է դրվել բնակելի, հասարակական ու արտադրական շենքերի տեխնիկական վիճակի անձնագրավորման մասին փաստաթուղթը, որը թույլ է տալիս բարձր մակարդակով հետազոտել շենքերի տեխնիկական վիճակն ու գնահատել պիտանելիությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ կառավարության ընդունած համապատասխան կանոնակարգերը վերաբերում են նոր կառուցապատվող շենքերի սեյսմակայունությանը, բայց առաջնահերթ է նաեւ արդեն գոյություն ունեցող շենքերի սեյսմակայությունը ամրապնդելու խնդիրը: Վարչապետի խոսքերով, ՀԲ-ն մոտ մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ է նախատեսել հասարակական շենքերի, դպրոցների սեյսմիկ անվտանգությունը ապահովելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































