Վարդանանց տոնի միջոցառման մասնակիցները հիմնականում ԵՊՀ, Մանկավարժական համալսարանի եւ հումանիտար մի քանի այլ ուսումնական հաստատությունների ուսանողներն են։
Գրեթե բոլոր հարցվածները չեն կարողացել պատասխանել, թե կոնկրետ ի՞նչ նպատակով են կանգնած տեղացող ձյան տակ՝ Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում։ Ամենատարածված բացատրությունը եղել է՝ «Մեզ բերել են, մենք էլ եկել ենք»։
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հոգեւորականներ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: