
Պարոն Դավթյանն առաջարկեց թերությունները վերագրել ոչ թե միայն մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգին և հավելեց. «Այս տարիների ընթացքում համամասնականի տեղերն անընդհատ ավելացրել ենք, բայց ընտրական գործընթացներն այդ նույն համամասնությամբ չենք լավացրել: Իսկ ինչո՞վ է պայմանավորված 131 թիվը: Պատմությունից հայտնի է, որ այն կապվում է 131-րդ կաթողիկոսի հետ: Ուստի այս հարցում միակ տրամաբանությունն այն է, որ այդտեղ ընդհանրապես տրամաբանություն չկա: Այդ տրամաբանությամբ կնշանակեր, որ այսօր 132 պատգամավոր պիտի ունենայի՞նք: Ուստի ինչո՞ւ չքննարկենք նաև մեծամասնական 41-ի փոխարեն 131 պատգամավոր ունենալու հարցը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































