
Մենք հետաքրքրվեցինք, թե նրա կուսակցական ընկերոջ` Կարեն Ավագյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին «քաղաքական ծաղրածու» կոչելուց հետո վերադասները կշտամբե՞լ են նրան. «Ես այդ ժամանակահատվածում գտնվում էի մարզերում: Ես մամուլից եմ տեղյակ, եւ որքանով հետաքրքրվեցի իմ գործընկերոջից` խնդիրը կայացել է նրանում, որ ԵԺԿ անդամ դառնալուց անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանի անունից մի նամակ է շրջանառվել Եվրոպական պառլամենտում, որի արդյունքում բավականին վատ շեշտադրումներ են եղել: Եթե կար նման կարծիք, ապա ի սկզբանե ներկայացնեիք այն, այլ ոչ թե անդամ դառնալուց հետո որոշակի նպատակներով նաեւ նման նամակ շրջանառեիք, որը որպես այդպիսին, որպես հայ մարդ, ոչ ճիշտ է, կամ ոչ կոռեկտ: Քաղաքականության մեջ, եթե վիրավորանքներն անձնական չեն եւ եթե հետագա ընթացք չեն ունենում` որպես այդպիսին չեն վերածվում թշնամանքների, ընդունված են, որեւէ խնդիր չկա»: Մեր հարցին` անձնական վիրավորանք չէ՞դա Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` պարոն Սահակյանն ասաց. «Այդ իրենք թող որոշեն`վիրավորվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ չէ, ես չեմ կարող ասել»:
Վերջին 2 ամսվա ընթացքում Հովհաննես Սահակյանը մոտ 2 տասնյակ ասուլիս է հրավիրել: Մենք նրանից փորձեցինք ճշտել` դա ինչո՞վ է պայմանավորված` ասելի՞քն է շատ, թե՞ լավ է խոսում, դրա համար էլ նրան են անընդհատ ուղարկում: Ըստ պարոն Հովհաննիսյանի` «Լավ եմ խոսում թե չէ` գնահատականը դուք պետք է տաք: Ընդամենը պետք է շեշտեմ, որ նախընտրական ժամանակաշրջան է, եւ քաղաքական թեմաները բավականին ակտիվացել են: Ե’վ խոսելու բան կա, ե’ւ ասելու բան կա: Երեկ լսումների արդյունքում նաեւ այսօր ասուլիսը պետք էր, որպեսզի այդ շեշտադրումներն ավելի համառոտ լինեին եւ դիպուկ, որպեսզի ժողովրդին, հասարակությանը հասու լիներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































