Փետրվարի 17-ի` ժամը 08.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Գորիսի տարածաշրջանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունըհորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: