
Վերլուծականի հատկապես Հայաստանին վերաբերող հատվածներում հեգնական ոճ է նկատվում. «Հայաստանը Ռուսաստանին ծառայում է ոչ միայն որպես բուֆերային գոտի՝ դեպի հարավ վերջինիս նկրտումների համար, այլեւ որպես ռազմավարական ֆորպոստ հաշվի առնելով Հայաստանի՝ Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Իրանին հարեւան լինելու հանգամանքը»,- գրում է «Ստրատֆորը»:
… Խոսվում է նաեւ Հայաստանի ռազմավարական ծրագրերի մասին. «Ցանկացած կառավարության օրոք Հայաստանին լուրշ մարտահրավերներ են սպասվում, եւ երկիրն առնվազն պետք է պահպանի իր ներքին համախմբվածությունը, որպեսզի տարածաշրջանում կարողանա պաշտպանել ինքն իրեն։ Միաժամանակ Հայաստանը պետք է դրսում հովանավորներ փնտրի՝ առավել հզոր ուժերից իրեն պաշտպանելու համար։ Սակայն հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքն ու ռազմավարական բնական պաշարների բացակայությունը՝ այդ երկրին այլ բան չի մնում, քան գերտերությունների հակասությունների վրա խաղալով՝ պահպանել իր գոյությունը»,- գրում է «Ստրատֆորը»։
Վահե ԲՈՅԱՋՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































