«Կամ էդ նախարարն անտեղյակ մարդ է, բայց եթե անտեղյակ է՝ էդտեղ ի՞նչ գործ ունի: Կամ էլ՝ հասկացանք, որ պետք է պատվեր կատարի: Բայց՝ է՞ս աստիճանի պատվեր»,- երեկ «Առավոտին» իր վրդովմունքը փոխանցեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ հնչակյանների վեճը նոր փուլ մտնելու առիթով: «Իլֆ ու Պետրովին սրանք գերազանցեցին: Ոչ էլ Նազարի մտքով նման բաներ կանցներ: Արդարադատության նախարարությունը երբ Պերկուպերկյանին գրանցել է՝ թքել է սեփական վճռի վրա, որովհետեւ մենք ունենք դատական երեք ատյանների որոշումը, որոնցով կուսակցության ատրիբուտները տնօրինելու իրավունքները տրված են Լյուդմիլա Սարգսյանին»,- պատկերավոր համեմատություններ արեց Գուրգեն Եղիազարյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: