Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց խոսել առաջիկայում ԱԺ ընտրություններում իր որեւէ կերպ մասնակցության մասին: Չնայած այդ առիթով լրագրողների տարատեսակ հարցերին, պարոն Միքայելյանն ասաց, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու իր որոշումը կկայացնի ապրիլի վերջին: Թե ինչու ապրիլի վերջին. «Ես էդպես եմ որոշել»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: