
Տարբեր երկրներում յուրովի է նշվում այդ օրը, Հայստանում էլ՝ հայավարի: Ոչ մի կուսակցություն, այդ թվում նաեւ ՀՀԿ-ն բարեգործական կազմակերպություն չէ եւ երբեք անշահախնդիր ոչինչ չի անում: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հենց ընտրությունների շեմին է որոշել է չափազանց բարի լինել ու «Մի կտոր բարություն» խորագրով ակցիայի շրջանակներում Շարլ Ազնավուրի հրապարակում պատահական անցորդների նվիրել շոկոլադ, բարեմաղթանքներով փուչիկներ: Իսկ ինչու ավելի բարի չէր՝ ավելի վաղ: Այ այստեղ լռում են եւ ջահելները եւ նրանց ՀՀԿ-ական «պապաները»: Կուսակցական ջահելները այսօր բոլորին կոչ են արել՝ լինել բարի եւ կարեկից ուրիշի նկատմամբ: Դե մեղավոր չեն, որ իրենց հոգում «շեֆերի» հրահանգով միայն ընտրությունից ընտրություն են բարության ու կարեկցանքի դրսեւորումները ծնվում: Ի դեպ, մեկ օր առաջ էլ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը որոշել էր կուսակցականացնել Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության օրը՝ քայլերթի դուրս գալով ՀՀԿ-ի դրոշներով…


















































