Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 250 խախտում

Փետրվար 18,2012 15:54 Share

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 250 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 1000-իվ ավելի կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել