
Հարցին, թե համագումարին ինչու էին միայն ՀՀԿ ներկայացուցիչները հրավիրված, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ՄՀԿ չգիտի. «Եթե քո համար ՀՀԿ–ն ավելի բարձր է , քան թե հանրապետության նախագահը՝ Վազգեն Սարգսյանն էլ է ՀՀԿ նախագահ եղել: Երկրապահների միության բոլոր լիդերներն էլ հանրապետական են եղել: Սերժ Սարգսյանը եկել էր որպես մասնակից, ոչ թե հանրապետական կուսակցությունից»:
Հարցին, իսկ ինչու համագումարին չէին մասնակցում միության անդամներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահը պատասխանեց, որ 35.000 անդամներից ներկա էին 2041-ը. «Մարզերից էլ են եկել, ավելի հեռու տարածքներից էլ, ընտրվել են պատվիրակներ, եկել են»:
Պարոն Գրիգորյանը վստահեցրեց, որ ԵԿՄ-ն արտահերթ հերթական համագումար հրավիրելու անհրաժեշտություն չի ունենա` հայտարարելու, թե ում են սատարելու ընտրություններում. «Արտահերթ համագումարի անհրաժեշտություն չի լինի: Ընտրությունները համարում եմ լուրջ ձեռքբերումներից մեկը: Արտահերթ բաներ պետք չի լինեն, մարդիկ ուրախ, սրտանց պետք է գնան ու մասնակցեն, որ հետո ուրիշներին չմեղադրեն»:
Կարդացեք նաև
Հայաստանում առաջնահերթ խնդիրներից էլ գեներալն առանձնացրեց սոցիալական վիճակը. «Առանց խնդիրների ոչ մի առաջընթաց չի լինի, խնդիրներից են մեր ժողովրդի բարեկեցությունը, միասնությունը շատ թույլ է, իրար շատ ենք քննադատում, ոնց որ հարեւանը նայի հարեւանին, մենք հարեւան չենք, ընտանիք ենք, խելացի առաջարկություններ պետք է անենք, շատ թերություններ կան, եթե հազարը վատ է հազարն էլ լավ է, վատն էլ կա, լավն էլ` կա: Տեսնելով վատը պետք է գնանք լավի հետեւից»:
Ինչ վերաբերում է ԵԿՄ դիրքորոշմանը Արցախի հարցում, պարոն Գրիգորյանը հիշեցրեց, որ այն չի փոխվել` ոչ մի թիզ հող ադրբեջանցուն. «Շատ մեծ խնդիրներ ունենք, շատ անելիքներ ունենք, կարեւորը ունենալը չէ, դրանք պահելն է: Պատերազմը չի վերջացել, եթե մի հայ էդպիսի բան է մտածում, ապա հետ պիտի գնա ու նայի անցյալը, տեսնի ապագան: Էլի եմ կրկնում՝ եթե փորձեն նորից ոտնձգություն անեն մեր պետության, մեր Արցախի նկատմամբ՝ մենք էլ դեռ իրենց Բաքվում գործեր ունենք: Մենք պատրաստ ենք ամեն ինչ, եթե պատրաստ չէնք հարձակվել, նվաճել, իսկ պաշտպանելուն ու տեղը նստացնելուն պատրաստ ենք»
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































