
Պարոն Հարությունյանը կարծում է, որ ԵԿՄ նախագահի հայտարարությունն ավելի շատ էմոցիա էր արտահայտում, քան թե քաղաքական դիրքորոշում. «Քաղաքական հայտարարություն էր, բայց ավելի շատ էմոցիա կար, գեներալը նախագահին համարում է իր մարտական ընկերը: Հետեւաբար՝ նրանք ավելի շատ էմոցիոնալ հայտարարություն արեցին, քան քաղաքական: Մենք պետք է կարողանանք վեհ քաղաքական արժեքներ ձեւավորել մեր կյանքում ու դրանք պահել: Երկրապահ կամավորներն այն մարդիկ են, որոնք պայքարել են մեր պետության համար ու իրենց բարձր տառապանքներով հաղթանակ պարգեւել մեզ: Չէի ցանկանա երկրապահի գործունեությունը քաղաքականացնել, մանավանդ որ, այս տարիների ընթացքում հաջողվել է երկրապահին զերծ պահել քաղաքականությունից: Նախագահը այդ համագումարին մասնակցել է հարգանքից ու կարոտից ելնելով, որովհետեւ ինքն էլ է երկրապահ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































