Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյան. «Կարախանյանին ճնշել է այն ժամանակվա 6-րդ վարչությունը»

Փետրվար 20,2012 15:23

Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց որոշումը Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու  մասին:

Մ. Օհանյանն այժմ սկսել է իր ցուցմունքը: Նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը մտացածին է, ուղղակի հաշվեհարդար իր նկատմամբ:

Նա անդրադարձավ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի՝ իր դեմ տված ցուցմունքին, ասելով, որ այն ժամանակ 6-րդ վարչությունը իր դեմ ցուցմունքներ կորզելու համար ճնշումներ է գործադրել, մասնավորապես՝ իմանալով, որ Կարախանյանը շաքարախտի պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ստացիոնար բուժման նպատակով, երբ չկար քրեական գործ՝ 24 ժամ հսկել է բուժհաստատությունը: Նա ասաց, որ որպես մարդ հասկանում է Կարախանյանին:

Մ. Օհանյանը առանձին «հեքիաթային պատմություն» որակեց Արսեն Արշակյանի տված վկայությունը եւ ակնարկեց, որ Արշակյանը կապեր ունի վերադասի հետ, ընդհուպ մինչեւ գլխավոր դատախազության, սակայն զարմանքով հարցրեց. «Ինչո՞ւ թաքցրեցիք հանցագործությունը»:

Նա ասաց, որ ՃՈ-ում աշխատում են հազարից ավելի ոստիկաններ եւ հնարավոր չէր բենզինի յուրացում լիներ եւ որեւէ մեկը չդիմեր վերադասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829