
Նախարարն անդրադառնալով նախագծի վիճահարույց երկու դրույթների՝ ասաց. «Առաջին խնդրահարույց հարցադրումը վերաբերում էր Զինված ուժերի օգտագործմանը արտակարգ դրության պայմաններում: Այս առումով երկու կարեւոր փոփոխություն ենք կատարել: Հարց էին բարձրացնում, արդյոք զինված ուժերը նախապատրաստվա՞ծ են այդ գործողությունները կատարելու համար, եւ անցումային դրույթներով սահմանում ենք, որ ԶՈՒ-ն կարող է է մասնակցել հատուկ նախապատրաստություն անցնելուց հետո: Պետք է առավելապես բացառվի նրանց անմիջական շփումը բնակչության հետ: Նրանք հիմնականում պետք է զբաղվեն արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու եւ բնակչության տեղահանման հարցերով: Այսինքն արգելակներ են սահմանվում ԶՈՒ եւ բնակչության շփումները կանխելու համար»: Նախարարը վարչապետից խնդրեց լրամշակված օրենսդրական փաթեթը համարել անհետաձգելի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































