
Aravot.am-ի հետ զրույցում «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանն ասաց, թե այս հայտարարությունը գնահատում է՝ «շատ վատ». «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից հետո, երեւի, ոչ ոք ու երբեք չէր կարող մտածել, որ այդ գործը քննող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նույն գործով դատապարտված Նաիրի Հունանյանը մի օր կարող էին նույն՝ քաղբանտարկյալի կարգավիճակն ունենալ: Ինձ մեղադրում էին ՄԻ Եվրոպական դատարանից գանգատս ետ վերցնելու համար, հայտարարում էին, որ ես այլեւս քաղբանտարկյալ չեմ եւ այլն: Բայց պատկերացնո՞ւմ եք, որ այսօր ես եւ Նաիրի Հունանյանը կարող էինք նույն կարգավիճակն ունենալ: Ես ուղղակի այլեւս հրաժարվում եմ քաղբանտարկյալ կամ նախկին քաղբանտարկյալ կոչվել, որովհետեւ չեմ ուզում, որ իմ անունը ջհանգիրյանների եւ հունանյանների կողքին հնչի»:
Նա նաեւ տարակուսանք հայտնեց՝ ասելով, թե արդյոք իրավապաշտպանը վստա՞հ է, ու չի՞ կասկածում, որ 13 տարի առաջ տեղի ունեցածը ոչ թե քաղաքական շարժառիթներ ուներ կամ հեղաշրջում էր, այլ պատվերով իրականացված սպանդ:


















































