Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանը կարծում է, որ Ալիկ Սարգսյանը հիշողության կորուստներ չի ունենա

Փետրվար 24,2012 12:14

Այսօր՝ փետրվարի 24-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը։

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախորդ դատական նիստում ցուցմունք էր տվել Մարգար Օհանյանը, որից հետո դատական նիստը հետաձգվել էր։ Այս պահին մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին ներկայացնում է քրեական գործով ամբաստանյալներ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լևոնյանի և Սամվել Մախմուրյանի ցուցմունքները՝ գրված Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում։ Ցուցմունքները վերաբերում են մի շարք առերեսումներին, որոնք կատարվել են ՀՔԾ–ում՝ քննիչի ներկայությամբ։

Մինչ դատական նիստը սկսվելը հարց ուղղեցինք Մարգար Օհանյանին, թե ինքն ինչպե՞ս կմեկնաբանի նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի պարզաբանումը, որ նախկին ոստիկանապետը երբևէ չի հետապնդել Մարգար Օհանյանին։ Օհանյանը պատասխանեց, որ իր խոսքերը հավաստի են, ոչինչ չափազանցված չէ, համապատասխանում են իրականությանը և «կարող եք ստուգել ոստիկանության կադրերի վարչությունում, ինչպես նաև, փառք Աստծո, Ստեփան Կարախանյանը դեռ ողջ է և ունի փաստաբան, ով ոչնչից չի վախենում, կարող եք դիմել իրեն»։

Մ. Օհանյանը հայտնեց նաև, որ եթե դատական իր նիստի ժամանակ ինչ–որ սպաներ ասում էին, թե իբրև ունեն հիշողության կորուստներ և որոշ բաներ չէին հիշում, ապա դժվար թե ոստիկանության նախկին պետը, որը կոչումով գեներալ–լեյտենանտ ՝ հիշողության կորուստներ ունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829