Պարզվում է, ՀԱԿ-ում նախընտրական համամասնական ցուցակը կազմելիս առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով. ընտրել մեխանիզմ, տարբերակ, որը կնպաստի գլխավոր խնդրի լուծմանը` վերականգնել սահմանադրական կարգը եւ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյանը` Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած «Ի՞նչ սկզբունքով են ձեւավորվում նախընտրական ցուցակները» թեմայով քննարկման ժամանակ:
Իսկ թե ի՞նչ ձեւով պետք է հասնեն Սերժ Սարգսյանի հրաժարականին, պարոն Աբրահամյանը նշեց. «Տարբերակ 1. ՀԱԿ-ը ստանում է ԱԺ-ում ձայների մեծամասնություն եւ դնում է իմպիչմենթի հարցը, տարբերակ 2. ՀԱԿ-ը միավորվում է ԱԺ այլ ուժերի հետ եւ դնում է իմպիչմենթի հարցը, եւ տարբերակ 3. մինչեւ ԱԺ ընտրությունները ՀԱԿ-ը կարողանում է բարձրացնել համաժողովրդական մեծ ալիք եւ մինչեւ ընտրությունները հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: