
Համամասնական –մեծամասնական ընտրակարգին վերաբերող քննարկումների մասին խոսելով`ՀԱԿ մամուլի խոսնակը նկատեց. «ՀՀ քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ համախմբվել է այն գաղափարի շուրջ, որ պետք է անցում կատարվի դեպի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի՝ բացառությամբ վարչախմբի պահապան ՀՀԿ–ի: Երևի թե աշխարհում չգտնեք մի երկիր, որտեղ բոլոր քաղաքական կուսակցությունները համախմբված լինեն մեկ հարցի շուրջ և միայն մեկ կուսակցություն, որ կեղծված ընտրությունների միջոցով տիրապետում է կոճակների մեծամասնությանը, չորով ասի, որ այդպես չի լինելու և ոչ: Այստեղ քաղաքական մտածողության հատիկ անգամ չկա: Սա ամբողջությամբ կրիմինալ արտադրանք է, որը ցույց է տալիս Հանրապետական կուսակցության կրիմինալ բնույթը»:
Որպես վարչախմբի պահապան` պարոն Մուսինյանը նշեց միայն ՀՀԿ-ին: Այն հարցին` արդյո°ք ԲՀԿ-ն վարչախմբի պահապանը չէ, ՀԱԿ խոսնակը պատասխանեց. «ԲՀԿ-ն կողմ է քաղաքական մրցակցությանը և եթե մոտակա ամիսներին ու ընտրությունների օրը ցույց տա, որ ինքն իրապես շահագրգռված է ազատ և արդար ընտրություններով, ցույց տա հասարակական-քաղաքական դիմադրություն իրագործվող կեղծիքների դեմ, կարծում եմ` այդ դեպքում համագործակցության լայն դաշտ կբացվի: Ու դա կլինի հավաստիքը այն բանի, որ այս վարչախմբի հենասյունը, կեղծիքների իրագործողը, ապօրինությունների հիմնական իրականացնող ՀՀԿ-ն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































