
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ թեմայի շուրջ են իրենք խոսել: Պարոն Մարգարյանը պատասխանեց, որ վերջին անգամ իրենք հանդիպել են մոտ 1 շաբաթ առաջ` նախագահականում եւ խոսել են ընտրությունների, արտաքին քաղաքականության, ղարաբաղյան հարցի, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Լրագրողները փորձեցին ճշտել արդա՞ր ընտրությունների շուրջ եք խոսել, պարոն Մարգարյանը ծիծաղեց. «Չէ, խոսել ենք ընտրությունների կեղծման շուրջ»: Պարոն Մարգարյանը վստահեցրեց, որ իրենք հանդիպում են միայն վիճելու, վիճաբանելու նպատակով. «Հանդիպում-բանակցությունն այդտեսակ հանդիպում չի: Մենք վերջապես այս պետականության հետ արտաքին քաղաքականության առումով համագործակցում ենք: Եթե Ղարաբաղի, Սումգայիթի հարց է բարձրացվում, եթե մեր երկիրը տնտեսապես նեղը դնելու խնդիր է ստեղծվում, մեր երկրի համար հնարավորություններ ստեղծելու խնդիր է ստեղծվում, մենք աշխատանք ենք տանում»:
Հրանտ Մարգարյանը մի գաղտնիք բացեց լրագրողներին. «Բոլորն են հանդիպում,մենակ չեն համարձակվում ասել, որ հանդիպում են »: Լրագրողները հետաքրքրվեցին, ինչո՞ւ չեն համարձակվում, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելն այդքան ամո՞թ է՝ նա պատասխանեց. «Որովհետեւ անկեղծ չեն ժողովրդի հետ»:
Խոսելով համամասնական ցուցակից եւ երիտասարդներին ներգրավելուց` պարոն Մարգարյանն ասաց, որ ըստ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, ինքը երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է. «Եթե ես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ եմ, մնացածն ինձնից ավելի երիտասարդ են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































