Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սիմոնյանին էլ չեն ճանաչում, ինչպես եւ Կոմիտասին

Փետրվար 28,2012 10:41

Հատված ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանի հետ հարցազրույցից

Պարոն Սիմոնյան, արդեն երկու տարի պատգամավոր եք, սակայն ասում են, որ Ձեր ընտրատարածքի բնակիչները Ձեզ չեն ճանաչում։ Քանի՞ անգամ եք

 

հանդիպել ընտրողների հետ։

– Ձեր այդ միտվածությունը, որ ասում եք, թե ընտրողներն այնքան էլ չգիտեն իմ մասին, ես կմերժեի, որովհետեւ մեր հասարակությունն էսօր, ցավոք սրտի, ճանաչում է ոչ այն մարդկանց, որոնց պետք է ճանաչի։ «Կենտրոն» հեռուստաալիքով մի հաղորդում կա՝ «Արդյոք ովքե՞ր են», ես այդ հաղորդումը նայելուց միշտ վատ եմ զգում, որովհետեւ այնտեղ Կոմիտասի նկարն են դնում, ու ասենք, Լեդի Գագայի նկարը. հանրությունր Լեդի Գագային ճանաչում է 90 տոկոս, իսկ Կոմիտասին՝ 5 կամ 10 տոկոս։ Ուզում եմ ասել, որ գնահատման Ձեր այդ չափանիշն էնքան էլ կոռեկտ չի։ Մեկը կարող է խեղկատակություններ անել եւ հայտնի դառնալ, բայց դա չափանիշ չի։ Ես Կենտրոնում շատ ընկերներ, ընտրողներ ու շրջապատ ունեմ, որոնք ինձ ճանաչում են։

Զրուցեց Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829