Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամյուել Էտո Օն «Twitter»-ի իր էջում հետաքրքիր դիտարկումներ է արել` կապված ռուսական ֆուտբոլի եւ, ընդհանրապես, ռուսների հետ: Նրա համոզմամբ, ռուսական ֆուտբոլն անհրապույր է ու ոչ դիտարժան: Սակայն այդ բացը լրացնում են գեղեցիկ ռուս աղջիկները:
Կամերունցի ֆուտբոլիստը նաեւ չի կարողանում հասկանալ ռուսների կյանքը: «Այստեղ մարդիկ ե՞րբ են աշխատում: Ձեզ մոտ գրեթե ամեն օր տոն է», – զարմացած է համաշխարհային ֆուտբոլի աստղը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: