Երեւանի գրեթե բոլոր խանութները ողողված են էժանագին խտացրած կաթի տեսակներով։ Բանկայի գինը տատանվում է 380-550 դրամի սահմաններում։ Սակայն դժվար չէ նկատել, որ այս ողջ բազմազան տեսականին հիմնականում ներմուծված է Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելառուսի 4-5 քաղաքներից, որոնք գտնվում են չեռնոբիլյան աղետից տուժած գոտում։ Դրանցից ամենախոշոր արտադրությունն ունի Ուկրաինայի Չերնիգովյան մարզի Իչնյա քաղաքը, որն ընդամենը 175 կմ է հեռու Չեռնոբիլից։ Ուկրաինական Գադյաչ քաղաքից Չեռնոբիլ 300 կմ է։ Գադյաչից ներմուծված կաթի պահածոները նույնպես ողողում են հայկական վաճառասեղանները։ Սրան հաջորդում են Վիտեբսկի Գլուբոկոյե (Բելառուս), Բելգորոդի մարզի Ալեքսեեւկա (ՌԴ), Խարկովի մարզի Կուպիանսկ (Ուկրաինա) քաղաքները, որոնք գտնվում են Չեռնոբիլից 500-550 կմ հեռավորության վրա։ Այս արտադրանքի սերտիֆիկատները պահանջեցինք երեք սուպերմարկետներում՝ «Արեւ» (Չարբախի շուկայի մոտ), «Երեւան-Սիթի», «Մարկետ PS», սակայն խանութներից ոչ մեկում մեզ փաստաթուղթ ցույց չտվեցին, պատճառաբանելով, որ գնորդները երբեք չեն հարցնում, իրենք էլ չեն պահում։ «Այնփաստը, որխանութըսերտիֆիկատչիներկայացնում, ինքնինչինշանակում, որայդարտադրանքըչիհամապատասխանումստանդարտներին, վարակվածէկամանօրինականէներմուծվել»,- պատասխանեց մեզ Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետ Բաբկեն Պիպոյանը։ Ըստ նրա, ռադիոակտիվ նյութերի հետ կապված բոլոր ստուգումները կատարվում են, եւ Հայաստանում կան դրա համար անհրաժեշտ լաբորատոր պայմաններ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: