Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանի համար Սահմանադրական խորհրդի որոշումը քաղաքական խաղ չէ

Փետրվար 29,2012 15:17 Share

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր «Ուրբաթ» ակումբում կարծիք հայտնեց, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից երեկ հակասահմանադրական ճանաչված ցեղասպանության օրինագիծը Թուրքիայի սպառնալիքների արդյունք էր:

Նա հակված չէ մտածել, որ Սահմանադրական խորհրդի որոշումը Ֆրանսիայի իշխանությունների կողմից նախամտածված քայլ էր. «Թուրքիային սիրաշահելու չսիրաշահելու, նեղացնելուչնեղացնելու հարց էր , համենայնդեպս, քաղաքական խաղ կամ նախամտածված քայլ չէր: Իհարկե, կա նման վարկած, բայց այն մի քիչ չափազանցրած է: Մեր Ազգային ժողովը 12 ժամ չքննարկեց այդ հարցը, Ֆրանսիայի երկու պալատները ավելի քան 12 ժամ քննարկեցին, որ խաղան, այդքան էլ հավանական չեմ համարում»:

Հակասահմանադրական ճանաչելու որոշումը փակ քվեարկությամբ է կատարվել, որին 11 անդամներից 8- ն է մասնակցել. «Որոշումն այնքան էլ անբիծ չէ: Թուրքական սպառնալիքներն ու քաղաքական ճնշումները իրենց արդյունքը տվեցին: Փետրվարն այնքան էլ լավ ամիս չէր՝ մեր խնդիրների իրավական երեսը հաշվի առնելով, բայց նաեւ Կալիֆոռնիայի վերաքննիչ 9-րդ ատյանի հետ խնդիր կունենանք, որը եւս հակասահմանադրական կհամարի Կալիֆոռնիայի նահանգի այն որոշումը, որի հիման վրա դատական գործեր էին հարուցվել, 2-ն արդեն ավարտվել են»:

Պարոն Մանոյանի խոսքերով, ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հնարավորություն էր տալիս ցեղասպանության ժառանգներին այն ժամանակ գործող ապահովագրական ընկերությունների իրավահաջորդների դեմ դատական գործ հարուցել: Նա հիշեցրեց, որ երկու գործ արդեն հարուցվել էր:

Ինչ վերաբերում է երեկ կառավարությանը Սարկոզիի տված հանձնարարությանը` նոր օրինագիծ մշակելու մասով, պարոն Մանոյանը դա համարեց բարի կամքի դրսեւորում : Բայց պարոն Մանոյանը կարծում է, որ նույնիսկ եթե Սարկոզին վերընտրվի որպես նախագահ, էլի չի հասցնի այդ օրինագիծն իր ավարտին հասցնել. «Իր ներկա լիազորությունների ժամկետներում չի հասցնի այն ավարտին հասցնել: Սա նոր գործընթաց է ու պետք է սկսվի Ազգային ժողովից, կարելի է նաեւ Սենատից: Միշտ էլ կարելի է արտահերթ ժողով հրավիրել, բայց չեմ կարծում այս այն հարցն է, որ կարելի է արտահերթ ժողով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829